08:15 , 19 դեկտեմբեր, 2015

Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում: Այդ մասին վկայում են վաճառքի տվյալները:
WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում նվազել են 0.63 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 34.73 դոլարի:
Լոնդոնի ICE բորսայում Brent մակնիշի նավթի հունվարյան մատակարարումները նվազել են 0.65 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 36.82 դոլարի: