06:55 , 19 դեկտեմբեր, 2015
The Daily Telegraph-ը գրում է, որ նոր հետազոտությունը հաստատել է ասեկոսեներն այն մասին, որ նացիստների առաջնորդը մեկ ամորձի է ունեցել:
Գերմանացի պատմաբան Պետեր Ֆլայշմանը հայտարարել է, որ համապատասխան անհերքելի ապացույց է ձեռք բերել բուժանկետաներից:
1923-ին Հիտլերին, բանտում եղած շրջանում, զննել է բանտային բժիշկը: Այդ զննման հիման վրա կազմված արձանագրության մեջ նշված է, որ Հիտլերի աջ հատվածի ամորձին ձևավորված չի եղել:
Սակայն միաժամանակ մասնագետները նշում են, որ պարտադիր չէ, որ այդ հանգամանքը ազդած լինի ֆյուրերի սեռական կյանքի վրա, քանի որ երևույթը ինքնին իմպոտենցիա չի առաջացնում: