02:50 , 19 դեկտեմբեր, 2015
The Business Insider կայքը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում ներկայացված են հեղափոխական լուծումներով մի շարք մահճակալներ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ մահճակալները նախատեսված են երկրաշարժի ժամանակ քնած մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։
Հայտնի է, որ նմանատիպ մահճակալ ստեղծելու արտոնագիրը ձեռք են բերել չինացի ինժեներները, որոնք արդեն ներկայացրել են մի քանի նախնական մոդել։
Նշվում է, որ մահճակալներն անչափ զգայուն են ստորգետնյա ցնցումների նկատմամբ, և երկրաշարժի դեպքում դրանք անմիջապես փակվում են` իրենց մեջ առնելով քնած մարդուն: