Ավտոմաքսատունը հայտնաբերել է մաքսային ձևակերպումներից խուսափած 62 ավտոմեքենա


00:16 , 19 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատունը շարունակում է  հետևողական վերահսկողություն իրականացնել Երևանում և մարզերում` ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներից խուսափած ավտոմեքենաները բացահայտելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ` 2015 թվականի ընթացքում հայտնաբերվել է 62 չմաքսազերծված ավտոմեքենա. «Ավտոմեքենաների 30 տոկոսը բացահայտվել է մաքսատան կողմից պարբերաբար իրականացվող ստուգայցերի ընթացքում: Ներկայում ուժեղացված աշխատանքներ են տարվում իրավախախում թույլ տված ևս 150 ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ»: Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների բոլոր ձևակերպումներն իրականացվում են  մեկ վայրում` այդ նպատակով, մաքսատան տարածքում առանձնացված հատուկ մասնագիտացված սպասարկման սրահում` վճարելով նաև ԱԱՀ-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ