Երեկվա դրությամբ դոլարի փոխարժեքը նվազել է 3 դրամով


23:50 , 18 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 18-ի դրությամբ:
 
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է  476 նվազագույն և  478  ՀՀ դրամ  առավելագույն  փոխարժեքով, վաճառվում` 480.50 նվազագույն և 483 ՀՀ դրամ փոխարժեքով, ինչը  և՛ նվազագույնի, և՛ առավելագույնի դեպքում մոտ 3 դրամով պակաս է, քան երեկ` դեկտեմբերի 17-ին:

Մեկ եվրոն գնվում է 510 նվազագույն և 517 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում` 522 ՀՀ դրամ նվազագույն և 528 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքներով:

Ռուսական ռուբլին գնվում է 6.52 ՀՀ դրամ նվազագույն և  6.70  դրամ  փոխարժեքներով, վաճառվում`6.80 նվազագույն և  7.05 փոխարժեքներով: