Թուրքիայում իրականացված երեք ազգերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացվել ՌԴ Պետդումա


21:52 , 18 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Մի խումբ ռուս պատգամավորներ Պետդումա են ներկայացրել 1915-1922 թթ, Թուրքիայում հույների, ասորիների և քուրդ-եզդիների ցեղասպանությունների հանրային ժխտումը քրեականացնող օրինագիծ: Գրում է Interfax-ը:
Առաջարկվում է ներմուծել է տուգանք՝ մինչև երկու հարյուր հազար ռուբլի կամ մինչև երեք տարի հարկադիր աշխատանքի պատիժ, կամ էլ ազատազրկում՝ նույն ժամկետով:
Եթե դա արվում է  լրատվամիջոցի ներկայացուցչի կողմից, ապա տուգանքը առաջարկվում է սահմանել հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար ռուբլի, իսկ ազատազրկումը՝ մինչև հինգ տարի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ