19:00 , 18 դեկտեմբեր, 2015

Քեմբրիջի դուքսի և դքսուհու երկու տարեկան որդին՝ արքայազն Ջորջը 2016-ի հունվարի վերջին Նորֆոլկում մանկապարտեզ կգնա: RIA Novosti-ի տեղեկացմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Քենսինթոնյան պալատի մամլո ծառայությունը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք արքայազն Ջորջին մեր մանկապարտեզում, որտեղ նա կստանա նույնպիսի հատուկ վերաբերմունք, ինչպիսին ստանում են մեր բոլոր երեխաները»,- ասվում է մանկապարտեզի հաղորդագրության մեջ, որը տարածել է Քենսինգթոնյան պալատը: