Ֆրանսիայում եկեղեցիներում խստացվել են անվտանգության միջոցառումները


17:52 , 18 դեկտեմբեր, 2015
toulouse-police-6_2174744bAraratnews.am-ը գրում է.
Ֆրանսիայում կաթոլիկ Սուրբ ծննդի նախաշեմին եկեղեցիներում խստացվել են անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը:
«Համապատասխան կարգադրությունն ուղարկվել է Ֆրանսիայի բոլոր պրեֆեկտներին», – ասել է նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փարիզում հատկապես ուշադրություն են դրաձնում Փարիզի Աստվածամոր տաճարին, Սակրե Կյորի բազիլիկային: Ընդհանուր առմամբ երկրում կա 45 հազար կաթոլիկ եկեղեցի: