10 000 դոլար՝ աշխատավայրին մոտ ապրելու համար


17:44 , 18 դեկտեմբեր, 2015
facebook_416x416Araratnews.am-ը գրում է.
Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունն իր աշխատակիցներին 10000-ական դոլար է առաջարկում՝ գրասենյակին ավելի մոտ ապրելու դիմաց, հաղորդում է The Guardian-ը:
Ընկերությունը պատրաստ է տվյալ գումարը վճարել այն աշխատողներին, ովքեր բնակություն կհաստատեն Facebook-ի գրասենյակից մինչև 16 կմ հեռավորության վրա։
Նշվում է, որ ընկերությունն այսպիսով ցանկանում է կրճատել աշխատակիցների տեղափոխման համար նախատեսված ավտոբուսների ծախսերը: