Ռուսաստանի կառավարությունը հաջորդ շաբաթ կարող է ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները


17:32 , 18 դեկտեմբեր, 2015
1371040Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ Այդ մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունում նրա աղբյուրը. «Մենք կանխատեսում ենք, որ այդ որոշումն ընդունվելու է հաջորդ շաբաթ, չնայած դատելով քաղաքական խորհրդակցություններից՝ այն կարող է հետաձգվել»։
Աղբյուրը չի բացառել, որ այդ դեպքում այն կարող է ուժի մեջ մտնել մինչև Ամանոր։
Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը նավթի արտահանման մեծ մասն իրականացնում է Թուրքիայի տարածքով։