12:10 , 22 դեկտեմբեր, 2012
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 22-ին` ժամը 10.30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Արթիկում, Աշտարակում, Վայքում, Մեղրիում տեղում է ձյուն:
Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է. տեսանելիությունը 10մ է։
Թույլ մառախուղի պատճառով տեսանելիությունը վատացել է Ապարանի հատվածում:
Սելիմի լեռնանցքում թույլ ձյուն է, տեսանելությունը նորմալ է, մառախուղ չկա։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: