Իտալիայում ոստիկանական ուսումնարանի մոտ ռումբ է պայթել


12:52 , 19 դեկտեմբեր, 2015
Brescia_LoggiaAraratnews.am-ը գրում է.
Իտալիայի Բրեշիա քաղաքում ոստիկանական վարժարանի մուտքի մոտ ռումբ է պայթել, հաղորդում է The Local-ը:
Ոստիկանությունը հաղորդում է, որ զոհեր և տուժածներ չկան, սակայն պայթյունը հանգեցրել է որոշ ավերածությունների:
Տեսախցիկները պայթյունից առաջ ֆիքսել են դիմակով անձի, որը ռումբը տեղադրել է ուսումնարանի դիմաց: