Նրանց երկվորյակներից մեկը մահացած ծնվեց, բայց երբ մայրիկը գրկեց նրան...
20:30 , 18 դեկտեմբեր, 2015
Այս պատմությունը կդիպչի նույնիսկ ամենասառը սրտին։ Եվ եթե դեռ հրաշքների չեք հավատում, ապա սրանից հետո անհնար է չհավատալ դրանց։ Ստորև ներկայացվող տեսանյութում Քեյթ Օգը պատմում է այն մասին, թե ինչպես տարիներ շարունակ ամուսնու հետ չէին կարողանում երեխաներ ունենալ, մինչև որ վերջապես նա կարողացավ հղիանալ երկվորյակներով։ Քեյթ և Դեյվիդ Օգի համար սա լավագույն լուրն էր, որ նրանք իրենց կյանքում կարող էին լսել, որին, սակայն, սարսափելի մի բան հաջորդեց։
Ընդամենը վեց ու կես ամսական հղիության ժամանակ զույգերն արդեն լույս աշխարհ եկան, չնայած Քեյթն այնքան էլ պատրաստ չէր դրան։ Երբ Քեյթն ու Դեյվիդն իմացան, որ տղա ու աղջիկ են ունեցել, նրանց ուրախությանը սահման չկար, մինչև բժիշկը տեղեկացրեց, որ որդին՝ Ջեյմին, մահացած է ծնվել։
Իսկ այն, ինչ եղավ դրանից հետո, իսկական հրաշք է։ Երբ Քեյթն ու Դեյվիդը որդու անշնչացած մարմինն ամուր գրկեցին՝ նրան հրաժեշտ տալու համար, հանկարծակի զգացին, թե ինչպես նա շարժվեց։ Ահա թե ինչ կարող է անել մայրական հպումը։