15:19 , 18 դեկտեմբեր, 2015
Ընտանիքը` այս աշխարհում մարդու ամենամեծ հարստությունն է: Երբեմն այն կարող է ոչ լիարժեք, թերի կամ «միջազգային» լինել, սակայն դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ ընտանիքում տիրեն սերն ու փոխհամաձայնությունը:
Ամերիկացի լուսանկարիչ Միշել Քրոուն ներկայացրել է ուշագրավ ֆոտոնախագիծ, որում ի ցույց է դրվում, թե որքան տարբեր կարող են լինել ընտանիքները: Սակայն մեկը մյուսից տարբեր լուսանկարներում նկատվում է 1 ընդհանուր գիծ` դրանցից «հորդում են» անկեղծության ու ընտանեկան ջերմության զգացողությունները:
Ստորև AdMe.Ru-ն առաջարկում է ծանոթանալ Քրոուի ինքնատիպ ֆոտոնախագծին, որը նկարահանվել է աշխարհի տարբեր երկրներում:














