Պերմյակովի պաշտպանի խնդրանքով դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով


14:40 , 18 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Ավետիսյանների  ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, որը Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ է և գործով  ներգրավել է բոլորովին վերջերս, դատարանին միջնորդեց հետաձգել նիստը 30օրով:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները Պերմյակովի պաշտպանի միջնորդությանը չառարկեցին: Ավելին, փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ իրենք պնդում են, որ Պերմյակովի պաշտպանությունն իրականացվի ըստ արժանվույն, հետևաբար իրենք չեն կարող առարկել ոչ միջնորդությանը, ոչ էլ ժամկետին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ