ԴԱԻՇ-ի գրոհայիններին արգելվել է հեռուստացույց դիտելը


23:34 , 18 դեկտեմբեր, 2015

16972c08-a606-48d4-a0df-35655d826e3cԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավարությունն իր մարտիկներին արգելել է հեռուստացույց դիտել՝ հայտնում է Al Bawaba պորտալը։

Նման հրամանն արձակվել է, որպեսզի գրոհայիններին հետ պահեն արտասահմանյան հեռուստաալիքներ դիտելուց, որոնց եթերում քննարկվում է ԴԱԻՇ-ի գործունեությունը։

Խմբավորման անդամերին այնուհետև չի թույլատրվում նաև հեռուստացույց վերանորոգել, վաճառել կամ գնել։

Արգելքի իրագործման համար դաշտային հրամանատարներին հանձնարարվել է ստուգել ենթակաների տները և հայտնաբերման դեպքում ոչնչացնել տարբեր հեռուստատեսային տեխնիկա, այդ թվում նաև ալեհավաքներ։

Պորտալը հիշեցնում է, որ ԴԱԻՇ-ն ակտիվորեն պայքարում է արևմտյան բրենդների դեմ։ 2015-ին ավելի վաղ կազմակերպության ղեկավարությունն արգելել էր ինքնահռչակ մայրաքաղաքում՝ սիրիական Ռաքքայում, Nike ամերիկյան ընկերության արտադրանքի տարածումը։