Հունաստանում հարձակվել են թուրքական հյուպատոսարանի վրա


12:26 , 18 դեկտեմբեր, 2015

skg2Araratnews.am-ը գրում է.

Հունաստանի Սալոնիկ քաղաքում մոտ երկու տասնյակ մարդիկ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Թուրքիայի հյուպատոսարանի և դրա անվտանգության աշխատակիցների վրա, հաղորդում է RIA Novosti-ն:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժողներ չկան:

Հիշեցնենք, որ թուրքական օդուժը պարբերաբար խախտում է Հունաստանի օդային սահմանը, ինչն առաջացնում է երկրի իշխանությունների և հասարակության դժգոհությունը: