Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից Բաղանիսի 2 բնակիչ է տուժել


12:21 , 18 դեկտեմբեր, 2015
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի եկեղեցու մոտ այսօր ական է պայթել, ինչի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց:
Ահազանգը ստացվել է ժամը 10:55-ին: Վիրավորներն արդեն տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը՝ Նոյեմբերյանի, մյուսը՝ Իջևանի: Տուժած երկու քաղաքացիներն էլ Բաղանիսից են: