Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից Բաղանիսի 2 բնակիչ է տուժել


12:00 , 18 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի եկեղեցու մոտ այսօր ական է պայթել, ինչի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց:
 
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության և հասարակայնության կապերի վարչությունից:
 
Ահազանգը ստացվել է ժամը 10:55-ին: Վիրավորները արդեն տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը Նոյեմբերյանի, մյուսը Իջանի:
 
Ինչպես Tert.am-ը տեղեկացավ Ոսկեպարի համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանից, տուժած երկու քաղաքացիներն էլ Բաղանիսից են: