Ամենաշատ ԱՊՊԱ հատուցումներ վճարում է «Ռոսգոսստրախ Արմենիան»


19:30 , 17 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբեր ամիսն ԱՊՊԱ պայմանագրերի ակտիվ վերակնքումների շրջան է: Ավտոսեփականատերերի շրջանակում անցկացված հարցումը ցույց է տվել, որ վարորդների համար ապահովագրական ընկերության ընտրության ամենակարևոր ցուցանիշն է ապահովագրողի կողմից վճարվող հատուցումների մեծությունը: Կարևորությամբ երկրորդը հատուցման արագությունն է:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ամենամեծ հատուցումները վճարում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը: Հատուցման ամենաբարձր միջին գումարը նշանակում է, որ մեկ վթարի համար ընկերությունը միջինում վճարում է առավել մեծ գումարներ պատճառված վնասը վերականգնելու համար:  
Ընկերությունում իրականացվել են վնասի կարգավորման գործընթացների բարելավման աշխատանքներ: Արդյունքում ապահովագրական հատուցման գումարը վճարելու ժամկետը հասցվել է նվազագույնի: Օրենքով նախատեսված 14-21 օրվա փոխարեն վնասի հատուցումն վճարվում է 3-5 օրվա ընթացքում՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
Տեղեկանք. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ:
Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 47 գրասենյակներ, այդ թվում՝ 18 մասնաճյուղ, 13  գրասենյակ Երևանում և 34՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ «Moody International» կազմակերպությունից: