Ռոնալդուն վերջնական որոշում է կայացրել. պորտուգալացին ամռանը հեռանում է «Ռեալ»-ից


10:43 , 22 դեկտեմբեր, 2012

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի այս որոշումը վերջնական է։ Ռոնալդուի համար վերջին հարված է եղել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագիրը, որով արգենտինացին տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ է ստանալու։

Ամեն դեպքում, «Ռեալն» իր հերթին նոր պայմանագիր է պատրաստում Ռոնալդուի համար ավելի լավ ֆինանսական պայմաններով։ Սակայն ֆուտբոլիստը, այնուամենայնիվ, կարծում է, որ իրեն այնպես չեն վերաբերվում, ինչպես Մեսսիին «Բարսելոնայում»։
sportArmenia.com