Այսօր Միգրանտների միջազգային օրն է


10:14 , 18 դեկտեմբեր, 2015
1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանության մասին (International convention on the protection of the rights of migrant workers and members of their families) միջազգային կոնվենցիա է ընդունել: Իսկ 2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հիմնել է Միգրանտի միջազգային օրը (International Migrants Day), որը նշվում է դեկտեմբերի 18-ին:
Միգրանտների միջազգային օրը նշելու որոշումը կապված է այն բանի հետ, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում նրանց թիվը զգալիորեն աճել է: