08:40 , 18 դեկտեմբեր, 2015

«Դեկտեմբերի 15-իև «Էիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի առանձնատան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման գործով բավականին ուշագրավ զարգացումներ են սկսել տեղի ունենալ։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ մի տղամարդ, որը, ինչպես հետո պարզվեց, եղել է գործարար Գևորգ Սարգսյանը, ներխուժել է Ղարիբյանների տուն։ Ընտանիքի անդամների հետ ծավալված կռվի արդյունքում Գևորգ Սարգսյանը սպանվել էր։ Պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Գևորգ Սարգսյանի տանը խուզարկություն անցկացնելու համար, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ դատարանից իրավապահներին ակնարկել են, որ ավազակային հարձակման վարկածին իրենք այդքան էլ չեն հավատում, առավել հակված են կարծելու, որ իրականում Սարգսյանը գնացել է Ղարիբյանների տուն՝ ինչ-որ հարցերի շուրջ զրուցելու, բայց վեճ է բռնվել, ինչի արդյունքում նա սպանվել է։ Իսկ քննիչները ցանկանում են խուզարկությամբ պարզել Ղարիբյանի և Սարգսյանի կապը, ինչպես նաև հասկանալ՝նա համայնքում գրանցված ավազակային ի՞նչ հարձակումների հետ է կապ ունեցել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։