08:10 , 18 դեկտեմբեր, 2015
Քրքումը զարմանահրաշ բույս է` օժտված բազմաթիվ բուժական հատկություններով: Ինչպես գրում է healthylifeland.com-ը` քրքումի փոշին հիանալի սպիտակեցնող միջոց է ատամների և մաշկի համար:
Ատամների սպիտակեցման համար նախատեսված բնական մածուկ պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները`
• 4 ճաշի գդալ քրքումի փոշի
• 2 ճաշի գդալ կերակրի սոդա
• 2.5 ճաշի գդալ կոկոսի յուղ:
Մածուկը պատրաստելու համար պետք է խառնել սոդան ու քրքումը, ապա ավելացնել կոկոսի յուղը: Լավ խառնելուց հետո խիտ մածուկ կստացվի, որը կարելի է օգտագործել որպես ատամի ամենօրյա մածուկ, ինչպես նաև կիրառել մաշկի համար:
