05:11 , 18 դեկտեմբեր, 2015
Նորվեգիան 12-րդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի լավագույն երկիրն ապրելու համար:
Ամենամյա մոնիթորինգի արդյունքները հրապարակել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:
Կազմակերպության վարչության ղեկավար Յենս Վանդելն ընդգծել է, որ Նորվեգիայի հաջողությունը եկամտի կայուն աճի և հավասարության բարձր մակարդակի համադրությունն է:
Նրա խոսքով` Նորվեգիային հաջողվել է տարիների ընթացքում ավելացնել եկամտի չափն ու այնպես անել, որ այն հավասար բաշխվի:
Ինչպես տեղեկացնում է The Local-ը` Նորվեգիային հաջորդում են Շվեյցարիան, Դանիան և Նիդեռլանդները: