03:09 , 18 դեկտեմբեր, 2015
Հոլիվուդյան դերասանուհի, 90-ականների սեքս-խորհրդանիշ Քիմ Բեսինջերն ամուսնացել է իր վարսահարդարի հետ:
Ինչպես հայտնում է Radar Online-ը` դերասանուհուն վերջերս նկատել են ամուսնական մատանիով, ինչն էլ առիթ է դարձել մամուլում նրա ամուսնության մասին լուրի տարածվելու համար:
Ինչպես ընդգծում է աղբյուրը` Բեսինջերի ամուսնանալու փաստը հաստատել են նաև մի շարք «վստահելի աղբյուրներ»: Հավայան կղզիներում վերջերս անցկացրած հանգստի ժամանակ Բեսինջերին նկատել են վարսահարդար Միթչ Սթուոնի ուղեկցությամբ:
Դերասանուհին չի շտապում հաստատել լուրերը իր ամուսնության մասին և համառորեն լռում է: