02:39 , 18 դեկտեմբեր, 2015
Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիը խզելու մասին:
«Երեք չեմպիոնական տիտղոս, Անգլիայի գավաթ, սուպերգաավաթ, լիգայի երեք գավաթ, այս ամենը Մոուրինյուին դարձնում է մեր ակումբի 110-ամյա պատմության ամենահաջող մարզիկը: Ժոզեն և տնօրենների խորհուրդը համաձայնեցին, որ մրցաշրջանը այնքան էլ հաջող չէր և և երկու կողմերի շահերից ելնելով պետք է գնալ տարբեր ճանապարհներով: Ակումբը ցանկանում է նշել, որ Ժոզեի հետ լավ հարաբերություններ է պահպանում և նրան միշտ հարգելու ու սիրելու է որպես «Չելսիի» կարևոր կերպար: Նրան միշտ ջերմ կընդունեն «Սթենֆորդ Բրիջում»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ: