Միխայիլ Սաակաշվիլին «սխալ է հանել» Վլադիմիր Պուտինին (լուսանկար)


00:05 , 18 դեկտեմբեր, 2015
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ն իբր Սաակաշվիլիին աշխատանքային վիզա չի տրամադրում.
«Ահա և իմ «բարևը» Վլադիմիր Պուտինին, ով այսօր՝ այս տարվա մեջ արդեն երրորդ անգամ, պատմում էր, որ ամերիկացիներն ինձ աշխատանքային վիզա չեն տրամադրում (աշխատանքային վիզա Օ1 տեսակի. ակնհայտ կարողությունների կամ ձեռքբերումների տեր անձնավորություն)։ Ցավալի է, որ Պուտինի տեսակետը գրեթե նույնն է վարչապետի և նրա նախարարի՝ իմ հանդեպ արտահայտված տեսակետի հետ։ Հուսով եմ՝ դա ընդամենը պատահականություն է»։