00:07 , 18 դեկտեմբեր, 2015
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել է, որ Պուտինը ընդունել է Դոնբասում ռուսաստանյան զորքերի առկայությունը:
«Ռուսաստանի նախագահն այսօր ինքն էլ ընդունել է, որ Ուկրաինայի արևելքում որոշակի անձնակազմ է գտնվում, որը որոշում է այդ թվում ռազմական հարցեր: Մենք նման մարդկանց «զինվորականներ» ենք անվանում», - ասել է Իենս Սթոլթենբերգը:
Նա նշել է, որ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի համար առանձնահատուկ պարտավորություն է իրականացնել Մինսկի համաձայնագրերը՝ Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ լուծման ուղղությամբ:
Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն:
Այսօր իր մեծ կոնֆերանսի ժամանակ Պուտինը հայտարարել էր, թե Ռուսաստանը չի պնդել Ուկրաինայում «որոշակի հարցերի լուծումով զբաղվող» մարդկանց բացակայությունը, սակայն նշել էր, թե նրանց չի կարելի կանոնավոր զորքեր կոչել: