22:46 , 17 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիական Figaro թերթի փոխանցմամբ` ԱՄՀ տնօրեն Կրիստին Լագարդը կանգնելու է ֆրանսիական դատարանի առջև՝ կապված 2008 թվականին միլիոնատեր Բեռնար Տապիին 400 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարելու գործի հետ։
Դեկտեմբերի 3-ին Փարիզի Վերաքննիչ դատարանը որոշում էր ընդունել, որի համաձայն ֆրանսիացի հայտնի գործարար, միլիոնատեր Բեռնար Տապիին պարտավորեցրել էր պետությանը վերադարձնել ավելի վաղ նրան վճարված 285 միլիոն եվրոն։ Տվյալ որոշումը կայացվել էր Տապիին պատկանած Adidas ընկերությունը վաճառելու վաղ գործի դիտարկման շրջանակներում։ Այդ գործը ձգձգվում է արդեն 20 տարի։ 1990-ական թվականներին Adidas-ը պատկանել է Տապիին, սակայն նա շահավետ է վաճառել այն, քանի որ նա միջոցների կարիք է ունեցել խոշոր պարտքերի վճարման համար։