21:46 , 17 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Շվեդիայի ղեկավարությունը որոշել է Jas Gripen կործանիչներ չուղարկել Մերձավոր Արևելք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է The Local-ը:
Պարբերականի տեղեկությամբ՝ Ստոկհոլմն այդպիսի գործողություններից հրաժարվել է 2011 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Շվեդիան միացել է Լիբիայում միջազգային կոալիցիայի գործողություններին: Հրաժարվելու պատճառն ընդդիմադիր ցենտրիստական կուսակցությունների դիրքորոշումն է:
Միևնույն ժամանակ, երկրում իշխող սոցիալ-դեմոկրատները հայտարարել են, որ ընդմիշտ չեն հրաժարվում այդ գաղափարից՝ կործանիչներ ուղարկելու ժամանակավոր արգելափակումը պարզաբանելով միջազգային իրավունքի նորմերով հարցի կարգավորման թերությամբ:
«Որոշումը կարող է փոխվել ՄԱԿ-ի կոնկրետ մանդատի հայտնվելու դեպքում: Բայց այդ ամենը դեռ կարգավորված չէ միջազգային իրավունքով»,- ասել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Մարգոտ Վալսթրեմը:
Նա նաև ասել է, որ Շվեդիան կարող է տրանսպորտային փոխադրումներ առաջարկել Ֆրանսիայի համար, որն ուժեղացրել է ԻՊ-ի դեմ պայքարը Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո: