19:06 , 17 դեկտեմբեր, 2015
Խորհրդարանի արտահերթ նիստում ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2014 թվականի հաշվետվությունը: Նա նշեց, որ ուսումնասիրվել են 11 ոլորտներ՝ ներդրումային միջավայր, հանրային ծառայությունների կարգավորում, կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, ճանապարհաշինություն, տեղական ինքնակառավարում, ընդերքօգտագործում, անշարժ գույքի պետական գրանցում:
«Այս տարի նոր սկզբունքով են գործել, այն է՝ բացահայտել խնդիրները, ռիսկերը, դրանց պատճառահետևանքային կապը և այս մեթոդը հնարավորություն է տալիս դրանց հետևանքների վերացման համար առաջարկություններ ներկայացնել»,- ասաց նա և նշեց, որ ուսումնասիրվել է նաև պետական մարմինների աշխատանքների արդյունավետությունը, որը ենթադրում է օպերատիվ վերահսկողություն և այդ օպերատիվ վերահսկողության ժամանակ զգալի գումարներ են խնայլվել:
«Օրինակ՝ դեղերի ձեռքբերման և բաշխման ոլորտում, հենց օպերատիվ հսկողության ադյունքում կրճատվել է 634 միլիոն դրամի ծախս»,- ասաց նա: