18:46 , 17 դեկտեմբեր, 2015
Netflix ամերիկյան հոսքային ծառայությունն իր հանդիսատեսի համար ստեղծել է յուրահատուկ սարք, որը կկարողանա սիրելի սերիալը և ֆիլմը կանգնեցնել, երբ տերը քնած է: Դրանք բարձր տեխնոլոգիական գուլպաներ են, հայտնում է NEWSru.com-ը: Netflix-ում ոչ միայն նախատիպն են հավաքել, այլև ցուցումներ են ներկայացրել՝ ինչպես ինքնուրույն պատաստել այդպիսի գուլպաներ:
Խորհուրդ է տրվում սկզբում տաք բրդե գուլպաներ գործել կամ պատարստի վերցնել: Որպես քնի դետեկտոր առաջարկվում է օգտագործել 500 մԱԺ մարտկոցին միացված աքսելերոմետրն Arduino պլատայով և ինֆրակարմիր տվիչով: Հենց դա հեռուստացույցին կհայտնի, որ պետք է կանգեցնել ֆիլմը: