Արցախի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբի` մարտադաշտում թողած զինատեսակները (լուսանկարներ)


18:28 , 17 դեկտեմբեր, 2015
Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:
Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: