16:50 , 17 դեկտեմբեր, 2015
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում արած հայտարարությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայում պաշտոն տալու վերաբերյալ:
Ավակովը, որն օրերս վիճաբանել էր Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, Facebook-ի իր էջում անդրադարձել է Պուտինի մեկնաբանությանը:
«Չնայած քննադատում եմ Սաակաշվիլիին, բայց հաստատ Պուտինը չէ, որ պետք է Ուկրաինայի փոխարեն վճռի ու խորհուրդներ տա: Առանց արյունախումների խորհուրդների մի կերպ կդիմանանք»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Պուտինը հայտարարել էր, թե Սաակաշվիլիի նշանակումն Օդեսայի նահանգապետի պաշտոնում ուկրաինացի ժողովրդի դեմքին թքել է նշանակում: