Չի կարելի մարդկանց ամեն օր տանել հրապարակ, հեքիաթ պատմել, հետո ուղարկել տուն. Շարմազանով


16:26 , 17 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

«Հանրաքվեի արդյունքների վերաբերյալ վստահության դեֆիցիտ չկա, դրանք բավականին համոզիչ են: Անհրաժեշտ էր 50+1 տոկոս, եղել է 63-ից ավելի տոկոս, ուստի՝ արդյունքների վերաբերյալ անվստահության մասին խոսելը մտացածին երևակայություն է», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Հայ Ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի նախաձեռնած ստորագրահավաքին, որով նպատակ ունեն հանրաքվեի արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում՝ Շարմազանովն ասաց, որ 131 պատգամավորից դրան միացել է 18-ը:

«Եթե նույնիսկ ստորագրահավաքին մասնակցի 27 պատգամավոր, դա չի նշանակում, որ պատգամավորների շրջանում կա համատարած անվստահություն հանրաքվեի արդյունքների նկատմամբ: Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով` կուզեն, կստորագրեն, չեն ուզի, չեն ստորագրի», -հավելեց ԱԺ փոխնախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ