Պուտինը խոսել է Սահակաշվիլու մասին


15:40 , 17 դեկտեմբեր, 2015
_Mikheil-Saakashvi_2714744bAraratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլու գործունեությունը, ինչպես նաև անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին, հաղորդում է Gazeta-ն:
«Ինչ վերաբերում է 2008 թվականի իրադարձություններին և դրանց հաջորդած հարաբերությունների վատթարացմանը, իրավիճակի սրման պատճառը մենք չենք: Պարոն Սահակաշվիլին չպիտի այդպիսի արկածախնդիր որոշումներ ընդուներ, որոնք բերեցին Վրաստանի կազմալուծմանը»,- ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ Սահակաշվիլու գործունեությունն Ուկրաինայում անարգանք է ուկրաինացի ժողովրդի նկատմամբ:
Այնուամենայնիվ, Պուտինն ընդգծել է, որ որոշակի դրական տեղաշարժ կա ռուս-վրացական հարաբերություններում: