15:18 , 17 դեկտեմբեր, 2015

Հայաստանի հինգ նախարարությունները՝ Արդարադատության, Կրթության և գիտության, Արտաքին գործերի, Մշակույթի և Սփյուռքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված կառավարական նոր մասնաշենք կտեղափոխվեն մինչև փետրվարի 20-ը: Այդ մասին կառավարության նիստում ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցի՝ ասաց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Գործընթացն սկսված է, նախարարությունները մինչև փետրվարի 20-ը կտեղափոխվեն»,-ասաց նախարարը: Գործադիրը հաստատեց կառավարական նոր շենքի համար գույքի գնումների կազմակերպման 6 որոշում:
Միաժամանակ, Սարգսյանը նշեց, որ Արտաքին գործերի նախարարության շենքը մինչև 2016 թվականի փետրվարի 26-ը պետք է հանձնվի գնորդին: Այն գնել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: