Աղի չարաշահումը բացասաբար է ազդում առողջության վրա


15:06 , 17 դեկտեմբեր, 2015
Աղի չարաշահումը բացասաբար է ազդում առողջության վրաLife.panorama.am-ը գրում է.
Աղը ոչ միայն լավացնում է սննդի համն,  այլ նաև կարևոր է օրգանիզմի բնականոն գործունեության համար: Աղի գլխավոր բաղադրիչ հանդիսացող նատրիումը կարգավորում է արյան շրջանառությունը և ճնշումը, ինչպես նաև այն օգնում է փոխանցել նյարդային և մկանային համակարգերի միջև ազդանշանները: Աղի մեջ պարունակվող քլորը լավացնում է մարսողությունը: Սնունդը, որը օգտագործում եք, պետք է բավականաչափ աղ պարունակի, որպեսզի լրացնի այդ նյութերի պակասը օրգանիզմում:
Սակայն պետք է հաշվի առնեք, որ աղի մեծ քանակությունը կարող է վնասել Ձեզ: Պահածոներում պարունակվում է մեծ քանակությամբ աղ: Ռեստորանները շատ են օգտագործում աղ, որպեսզի սնունդն ավելի համեղ դարձնեն: Արդյունքում շատ մարդիկ չափից ավելի աղ են օգտագործում, ինչը բերում է վատ հետևանքների:
Չափից ավելի աղի օգտագործման դեպքում օրգանիզմը պահում է ավել ջուր, քան անհրաժեշտ է: Որքան շատ աղ եք օգտագործում, այդքան ավելի շատ են երիկամները պահում ջուրը օրգանիզմում: Արդյունքում չափից ավելի ջրի քանակությունը օրգաիզմում բերում է, նրան, որ երակներով ավելի շատ արյուն է հոսում՝ աստիճանաբար լայնացնելով դրանք, ինչը հանգեցնում է ճնշման բարձրացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ