Առանձնահատուկ ուշադրություն սահմանապահ համայնքներին


15:10 , 17 դեկտեմբեր, 2015

Կառավարության 2015 թվականի գործունեության կարևոր արդյունքներից մեկը սահմանամերձ համայնքներին տրվող շարունակական աջակցությունն է: Դեռևս տարեսկզբին գործադիրը հաստատեց սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որոնց համար նախատեսված էին որոշակի արտոնություններ: Գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վարձավճարները մասնակի, հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի գումարների ամբողջական փոխհատուցումը զգալիորեն թեթևացրեց սահմանամերձ համայնքների բնակիչների հոգսը: Պարբերաբար անհրաժեշտ գումար է տրամադրվել ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակիչների վնասները փոխհատուցելու, այդ թվում՝ վիրավորների բուժումը կազմակերպելու նպատակով:

Հատկանշական է, որ 2016թ. պետբյուջեով սահմանամերձ համայնքներին տրվող փոխհատուցման գումարը կգերազանցի 900 միլիոն դրամը: