Կստեղծվի 50 նոր աշխատատեղ


20:50 , 17 դեկտեմբեր, 2015
Գործադիր մարմնի որոշմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակում հանքային ջուր արտադրող ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգվում է:
Սպասվում է, որ ծրագրի շրջանակներում ընկերությունը ներդնելու է 5 մլրդ դրամ գազավորված հանքային ջրի և խմելու աղբյուրի ջրի արտադրության և փաթեթավորման գործարան կառուցելու համար:
Կատարվող ներդրումների շնորհիվ հնարավորություն կստեղծվի ներդնել եվրոպական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, որի շնորհիվ արտադրության ծավալները կավելանան:
Ծրագրի մեկ այլ առավելություն կայանում է նրանում, որ ստեղծվելու են մոտ 50 նոր աշխատատեղեր: