ԱՄՆ-ը Թուրքիայից 12 կործանիչ է հետ կանչում


13:06 , 17 դեկտեմբեր, 2015
1728876Վաշինգտոնը հայտարարել է Թուրքիայից ռազմական ինքնաթիռների հետկանչման մասին՝ վեց F-15 Eagle կործանիչ և նույն քանակի F-15 Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչ: Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտնում է Associated Press-ը:
Հետկանչման մասին որոշումը հրապարակվել է այն բանից մոտ ամիս անց, երբ դրանք Մեծ Բրիտանիայում տեղակայված բազայից ուղարկվել են Թուրքիայի օդային տարածքի պաշտպանության գործում Անկարային աջակցության, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար:
F-15-երի հետկաչման որոշման մասին հայտարարվել է թուրքական Ինջիրլիք ռազմաբազա ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի այցի հաջորդ օրը: Միաժամանակ, Պենտագոնի ներակայացուցիչ Ջեֆ Դևիսը հայտարարել է, որ դա ընդամենը համընկնում է: Նա նաև նշել է, որ այդ քայլը չի նշանակում Թուրքիայի հանդեպ կամ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ պարտավորությունների փոփոխություն: ԱՄՆ-ը նախկինի պես Ինջիրլիք բազայում 12 հատ A-10 գրոհային ինքնաթիռներ, անօդաչուներ և վերալիցքավորման ինքնաթիռներ ունի: Հետ կանչված վեց F-15 ինքնաթիռները, նաև մի քանի գրոհային ինքնաթիռ կարող են վերատեղակայվել, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունում անանուն աղբյուրը: