ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Ադրբեջանի` պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը


12:16 , 17 դեկտեմբեր, 2015
US_Congress_02Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը  ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մուտքի արտոնագիր հանձնելու արգելք սահմանող օրինագիծը, հաղորդում է Haqqin.az-ը:
«Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը համակարգային հետապնդումների քաղաքականություն է վարում անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության դեմ: Հաշվի առնելով այս ամենը` վերոնշյալ օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրես»,-ասվում է հաղորդագրության մեջ: