11:04 , 17 դեկտեմբեր, 2015
ԱՄՆ-ն և Կուբան համաձայնության են եկել երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերականգնման շուրջ, հաղորդում է Associated Press-ը:
Համաձայն աղբյուրի` երկու կողմերը եկել են փոխհամաձայնության և պատրաստակամություն են հայտնել վերսկսել թռիչքները, սակայն դեռ պաշտոնական փաստաթուղթ չեն ստորագրել:
Սպասվում է, որ համաձայնությունը պաշտոնապես կհաստատվի մոտ օրերս: