09:50 , 17 դեկտեմբեր, 2015

«Աժ «ամենաչունևոր» գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի»–ներում մի քանի օր է՝ կրկին մեկնարկել է «ապառիկով Ամանոր» ակցիան։ Առևտրային ցանցի քոլոր կետերում200 հազար դրամի չափով առևտուր անելու հնարավորություն են տալիս անձնագրերով և մեկ տարի մարման ժամկետով։ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումեր կատարել։ Գումարը մարելուց հետո նոր միայն մարդը կարող է հետ ստանալ իր անձը հաստատող փաստաթուղթը։ Անցած տարի պատգամավորն ավելի «քաղաքակիրթ» տարբերակ էր ընտրել, էժան՝ 21 տոկոսով վարկեր էր տրամադրում Նոր տարվա նախաշեմին, երևի դա ձեռնտու չի եղել, և Ալեքսանյանը նորից հին ձևերին է վերադարձել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։