09:06 , 17 դեկտեմբեր, 2015
Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 5 հատ (բուլկի)
- ձու - 2 հատ (խաշած)
- ծովախեցգետին - 100գր (խաշած)
- ձկնկիթ կարմիր - 50գր
- բուսայուղ
- աղ
- մայոնեզ
- ձու - 5 հատ (լորի)
Պատրաստման եղանակ
- Բուլկիները կողքից մի քիչ բացում ենք (բայց ոչ մինչև վերջ)։ Ապա բուլկու ներքևի հատվածից հանում ենք խմորը և տապակում այն բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը։
Անցկացնում ենք ձուն մանր քերիչով։

- Ծովախեցգետինը մանր կտրատում ենք, ապա ավելացնում ենք չորահացը, ձուն, կարմիր ձկնկիթը և խառնում։
Այդ ամենին ավելացնում ենք մայոնեզ և աղ անում ըստ ճաշակի։ Այնուհետև ստացված զանգվածով լցոնում ենք բուլկիները։ Որպեսզի բուլկիները չփակվեն, ատամի չոփիկ ենք խրում։

- Ձևավորելու համար կարող եք լորի ձու դնել` որպես մարգարտի խորհրդանիշ։
Իսկ եթե լորի ձու չունեք, ապա կարող եք հավկիթի սպիտակուցից օվալ կտրել։

Ի դեպ, միջուկի համար կարող եք օգտագործել ցանկացած տեսակի աղցան, որոնք կարող եք գտնել կայքի աղցաններ բաժնում: