08:45 , 17 դեկտեմբեր, 2015

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքային ծառայության պետ Վարդուհի Գևորգյանին հնարավոր Է՝ առաջիկա օրերին մեղադրանք առաջադրվի։ Բանն այն է, որ նշված վարչական շրջանի բնակիչներից մեկը ՀՀ ԱԱԾ-ին կաշառքի մասին հաղորդում է ներկայացրել։ ԱԱԾ-ում բնակչի բողոքը քննել են, և չի բացառվում, որ առաջիկայում վերը նշված պաշտոնյային մեղադրանք առաջադրվի՛ և անգամ նրան կալանավորելու խնդիր դրվի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։