Ճապոնիայում ամուսինները պետք է ունենան միևնույն ազգանունը. Գերագույն դատարան


08:15 , 17 դեկտեմբեր, 2015
151216175422_japan_624x351_getty_nocreditՃապոնիայի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել օրենքը, որի համաձայն՝ ամուսնական զույգերը պետք է ունենան միևնույն ազգանունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատարանը չի հստակեցրել, թե ամուսիններից հատկապես ով պետք է փոխի ազգանունը, սակայն կանանց իրավունքների պաշտպաններն արդեն վաղուց պայքարում են այդ օրենքի չեղարկման համար, քանի որ ավանդաբար ազգանունը փոխում են միայն կանայք: Նրանք օրենքը համարում են արխայիկ և խտրական:
1896-ին ընդունված օրենքի համաձայն՝ օրինական ամուսնություն հնարավոր է կնքել այն դեպքում, երբ երկու ամուսիններն էլ միևնույն ազգանունն ունենան: Ընդ որում, 96 տոկոս դեպքերում ազգանունը փոխում է կինը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ճապոնական հասարակությունում տղամարդկանց առաջնայնությունը:
Դատարանը նաև վճռել է, որ օրենքը, որով կանանց արգելվում է ամուսնանալ ամուսնալուծությունից հետո առաջին 6 ամիսների ընթացքում, հակասում է Սահմանադրությանը: Այդ ժամանակահատվածը կրճատվել է մինչև 100 օր: