Մանչեսթեր Յունայթեդը հունվարին կփորձի գնել Սուարեսին


05:40 , 17 դեկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով,- այդ մասին տեղեկացնում է «BuzzSport»-ը։

Մանչեսթերցիները մտադիր են նրան ձեռք բերել ձմռանը, որպեսզի լուծեն ընթացիկ մրցաշրջանում ցածր արդյունավետության խնդիրը։ Կատալոնական ակումբը չի ցանկանա բաց թողնել հարձակվողին, սակայն «կարմիր սատանաները» պատրաստ կլինեն առաջարկել մինչեւ 135 մլն եվրո։

«Լիվերպուլի» կազմում Պրեմիեր լիգայում անցկացրած 133 խաղում Սուարեսը խփել է 82 գոլ։