03:32 , 17 դեկտեմբեր, 2015
The Daily Mail-ը հայտնում է, որ Չինաստանում 131 «կախովի դագաղ» են հայտնաբերել մի առեղծվածային դամբարանում:
Գտածոն վերաբերում է Չինաստանի Հուբեյ նահանգի Մոպին քաղաքում, որտեղ հնագետները հայտնաբերել են ժայռերի մեջ օդում կախված բազմաթիվ փայտե դագաղներ: Գտածոն ավելի քան հազար տարեկան է:
Յուրաքանչյուր դագաղի ներսում անցք կա, որից էլ դագաղը ամրացված է ժայռերին: Մարդկանց այսկերպ հուղարկավորումը կապված է դիակները կենդանիներից պաշտպանելու նպատակի հետ, ինչպես նաև՝ կրոնական երանգ ունի:
Գիտնականները ենթադրում են, որ առեղծվածային դամբարանը չինական կայսերական Տան դինաստիայի տիրապետության ժամանակաշրջանից է: